Մոսկվայում հերթական գիշերային միջադեպն է գրանցվել: Ռուսաստանի մայրաքաղաքի հյուսիս-արեւմուտքում զանգվածային ծեծկռտուք է եղել: Մեկ մարդ սպանվել է: Այդ մասին հայտնել են իրավապահ մարմիններից:
«Նախնական տվյալներով, ժամը 4-ի սահմաններում մետրոյի «Տուշինսկայա» կայարանի շրջակայքում զանգվածային ծեծկռտուք է եղել, որին մասնակցել է մի քանի տասնյակ մարդ»,- հայտնում է «Ինտերֆաքսը»: Կռվի արդյունքում, երիտասարդներից մեկը դանակի բազմաթիվ հարվածներ է ստացել եւ տեղում մահացել: Զանգվածային ծեծկռտուքին մասնակից եւս մեկ երիտասարդի ձերբակալել են պետավտոտեսուչները:




























