Instagram ծառայությունը, հետեւելով WhatsApp-ին, սկսել է արգելափակել Telegram-ի վրա հղումները: Այդ մասին տեղեկությունը տեղադրված է Twitter-ում մեսենջերի պաշտոնական էջում:  

Telegram-ի վրա հղում տեղադրելու փորձի դեպքում Instagram-ում հաղորդագրություն է հայտնվում այն մասին, որ ծառայությունը  «չի ապահովում այն հղումները, որոնք առաջարկում են գրանցվել մեկ այլ ծառայությունում»: Միաժամանակ որոշ այլ սոցցանցերի վրա առանց դժվարության հնարավոր է հղումներ տեղադրել:   

Telegram-ում արգելքն այսպես են մեկնաբանել. «Facebook-ի հերթական շոշափուկը օգտատերերի համար փակել է   Telegram-ի իրենց փրոֆայլի վրա հղում տեղադրելու հնարավորությունը: #երեսպաշտություն», տեղեկացնում է Gazeta-ն: