Դուբայում Boat Show-ի ժամանակ ցուցադրվել են շքեղ զբոսանավեր եւ մոտորանավակներ։ Զբոսանավերի եւ մոտորանավակների նոր մոդելները ցուցադրել են աշխարհի 55 երկրների արտադրողներ։ Նշենք, որ շոուն այստեղ ընթանում է արդեն 24-րդ անգամ։

Նիդեռլանդական նավաշինական ընկերությունը ներկայացրել է 47 մ երկարությամբ Asya զբոսանավը։ Այն ունի 2 դիզելային շարժիչ, կարող է զարգացնել  մինչեւ 22 կմ/ժ արագություն եւ ինքնավար ռեժիմով անցնել 7 հազար կմ։

Ընկերության ներկայացուցիչներն ասում են, որ հենց նման զբոսանավերն են Մերձավոր Արեւելքում ժողովրդականություն վայելում, փոխանցում է NTDTV-ն։

Եվս մեկ մոտորային մեգազբոսանավ են ներկայացրել իատալացի արտադրողները։ 42 մ երկարությամբ նավը ունի 2 դիզելային շարժիչ՝ յուրաքանչյուրը 1450 ձիաուժ հզորությամբ։ Զբոսանավը զարգացնում է մինչեւ 30 կմ/ժ արագություն եւ կարող է առանց վերալիցքավորման անցնել մոտ 7.5 հազար կմ։ Զբոսանավի վրա կա նաեւ լողավազան։ Նավն արժի 20 մլն եվրո։

ԱՄԷ-ում հիմնված ընկերությունը ներկայացրել է 14 նավ, որոնց թվում՝ 4 զբոսանավ։ Սա Մերձավոր Արեւելքում եւ Հարավարեւելյան Ասիայում խոշորագույն նավաշինարարական ընկերությունն է։