Գիտնականները հանգել են եզրակացության, որ Մարսի վրա գտնվող հսկայական հրաբխի ժայթքումը տեղափոխել է այդ մոլորակի պտույտի առանցքը: Հետազոտության մասին գրել է Nature ամսագիրը: Մասնագետների խոսքով, շուրջ 3.7 մլն տարի առաջ Թարսիդի գմբեթ անունով հրաբուխը, որն առաջացել է դեռեւս Նոյի ժամանակներում, մեծ քանակությամբ լավա է արտանետել՝ տեղափոխելով Մարսի պտույտի առանցքը:

Այսօր Թարսիդի գմբեթ հրաբուխը չի գործում: Դրա բարձրությունը հասնում է 9 կմ-ի, իսկ հիմքի տրամագիծը՝ շուրջ 150 կմ-ի:

Ըստ Informing-ի, համակարգչային մոդելավորման օգնությամբ հետազոտողները պարզել են Մարսի բեւեռների դիրքը՝ մինչ Թարսիդի գմբեթի կազմավորումը: Պարզվում է՝ մոլորակի առանցքը հրաբխի ժայթքումից հետո փոխվել է շուրջ 20 աստիճանով:

Մասնագետներն առայժմ դժվարանում են ասել, արդյո՞ք ժայթքումն ազդել է Մարսի մագնիսական դաշտի փոփոխության վրա, ինչպես նաեւ հանգեցրել է այդ մոլորակի մթնոլորտի անհետացմանը: