Innovation Matching Grants ծրագիրը Հայաստանում աջակցություն է մատուցել արդեն 33 սկսնակ ինովացիոն ձեռնարկույթունների: Այդ մասին NEWS.am-ին հայտնել են ծրագիրն իրականացնող Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում (EIF): Ծրագիրը ֆինանսավորում է Համաշխարհային բանկը` «Էլեկտրոնային հասարակություն եւ ինովացիաներ մրցունակության համար» նախագծով:
Ֆինանսավորում ստացած 33 ընկերություններից 26-ը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից են, իսկ 7-ը՝ ճարտարա-գիտության, ինովացիոն արտադրությունների եւ այլն։ Իրենց ծրագրերի համար նրանք ստացել էին սեփական ներդրմանը համարժեք համաֆինանսավորում` մինչեւ 50 հազար դոլարի չափով: Ընկերությունների ֆինանսավորումը բաժանված էր եռամսյակների, որպեսզի դառնար առավելագույնս թեթեւ:
Ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2013 թ., իսկ այժմ գրանտերի շահառուների 70%-ն արդեն սկսել է գործառնություններ կատարել Հայաստանի ու արտերկրի շուկաներում:
Նրանց թվում են մի քանի ՏՏ ոլորտի նախագծեր` այդ թվում ծրագրերի առցանց ուսուցման (SoloLearn), վիդեոկլիպերի առցանց ստեղծման ու խմբագրման (Renderforest), անիմացիայի եւ վիիզուալ էֆեկտների (Skyline Studio), ամպային ցանցերի ստեղծման (Wicastr). Ընկերություններից մեկն էլ (Anod) նախատեսում է արտադրել հակակոռոզիոն կայաններ՝ ստորգետնյա կառույցների համար:
Դիմողները ներկայացրել էին 1 տարվա ծրագիր՝ ֆինանսական հոսքերը, պրոդուկտի/ծառայության մշակման եւ վաճառքի հետ առնչվող ռիսկերը, բիզնես առաջխաղացման հիմնական փուլերն ու արդյունքները։ Անհրաժեշտության դեպքում, EIF-ը խորհրդատվության կերպով օգնում էր կազմել ինչպես այդ փասաթղթերը, այնպես էլ բուն ծրագրերը՝ օգնելով գաղափարը դարձնել բիզնես նախագիծ եւ սովորեցնելով ծրագիրը ներկայացնելու հմտություններ:





























