Սպորտային հագուստ, կոշիկ եւ այլ պարագաներ արտադրող ամերիկյան Nike ընկերությունը նոր Nike LunarEpic Flyknit մարզակոշիկ է թողարկել: Ընկերությունն այն մշակել է ավելի քան 1.5 տարի:

Ըստ Lenta-ի, քուղերն ամրանում են Nike Flywire թելերին, որոնք հյուսված են Flyknit մակերեսին եւ լրացուցիչ դինամիկ ֆիքսում են թաթերը:

«Մենք նպատակ ունեինք կատարյալ իջվածքով ու թեթեւ ամորտիզացմամբ վազքի համար մարզակոշիկ ստեղծել»,- պարզաբանել է Nike-ի «Վազելու կոշիկ» բաժնի ղեկավար Ֆիլ ՄաքՔարթնին: