Հնագետների արշավախումբը Պերուի հյուսիսային ջունգլիներում 2 արարողակարգային տաճարի հետքեր է հայտնաբերել, գրում է Latin American Herald Tribune-ը` հղում անելով El Comercio-ին:
Գտածոների տարիքն անցնում է 4 հազար տարուց, որը ամենահին գտածոն է այդ երկրի տարածքում: Տաճարները պատկանում են Բրակամորոս մշակույթին: Բրակամորոս մշակույթը զբաղեցրել է ժամանակակից Էկվադորի Սամորա-Չինիչիպե մարզի մի մասը, ինչպես նաեւ Պերուի Ամասոնաս եւ Կախամարկա շրջանները:
Նախքան տաճարների հայտնաբերելը, այդ վայրը բնակիչներն օգտագործել են որպես աղբանոց:
Բացի 2 տաճարներից, հնագետները հայտնաբերել են նաեւ 14 գերեզման: Այնտեղ գտել են երեխաների կմախքներ, որոնց զոհաբերել են տաճարին 800 տարվա ընթացքում, հաղորդում է ZMAN-ը:





























