Հանրապետությանտարածքում` մարտի 5-ին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես  NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մարտի 5-ին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ: Այս գիշեր մայրաքաղաքում կլինի  +10+12, վաղը ցերեկը` +18+20 աստիճան:

Օդի ջերմաստիճանը շրջաններում՝

Շիրակում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +10+15,

Կոտայքում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +10+15,

Գեղարքունիքում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +10+15,

Լոռիում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +17+20,

Տավուշում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +18+21,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +10+15,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +15+19,

Արարատում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +16+20,

Արմավիրում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +16+20,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +10+15,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +16+20,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +20+25,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +18+23,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +7+11, ցերեկը` +20+25: