Ավետիսյանների շահերը ներկայացնող փաստաբանները պահանջում են ապահովել բոլոր վկաների ներկայությունը։

Հիշեցնենք, որ խոսքը ռուսական բազայի ծառայող վկաների մասին է։ Նրանց մի մասը փոխել է ծառայության վայրը, հիմա դա խոչընդոտում է դատական գործընթացին նրանց մասնակցությանը։

Փաստաբանների միջնորդությանն ի պատասխան՝ դատավոր Հարություն Մովսիսյանը հայտնեց, որ նրանք մեկնել են, եւ նրանց հասցեներն անհայտ են։  Փաստաբանները հիշեցրեցին, որ նրանք զինծառայողներ են, եւ նրանց ծառայության վայրը պետք է հայտնի լինի։ Այդպիսով հասցեները պարզելը դժվար չի լինի։ «Այդ վկաների ներկայությունը շատ կարեւոր է։ Անհրաժեշտ է պարզել մի շարք հարցեր։ Եթե ռուսական կողմը նրանց Հայաստանից դիտմամբ չի հեռացրել, թող ապահովի նրանց ներկայությունը»,- ասել է փաստաբան Լուսինե Սահակյանը։

Հաջորդ նիստը կկայանա մարտի 11-ին։