ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 4-ին, կազմել է 490.70 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.70 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 538.00 դրամ (աճել է 5.52 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 693.41 դրամ (աճել է 3.49 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.69 դրամ (աճել է 0.05 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ 236.17 դրամ, ոսկի՝ 19,724.41 դրամ, պլատին՝ 14,829.79 դրամ։

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում մարտի 4-ին ԱՄՆ դոլարով գործարք չի իրականացվել: