Բաքվի ոստիկանության Նարիմանովի շրջանային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ քաղաքի մետրոպոլիտենի կենտրոնական կայարաններից մեկում` «Նարիման Նարիմանով» կայարանում ռումբ է տեղադրված: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ «1-02» ծառայությանն այդ լուրը հայտնել է անհայտ անձը:

Այդ տեղեկատվության հիման վրա տարածքում խուզարկություն է  կատարվել: Երկու ժամ տեւած խուզարկությունից հետո, ռումբ չի հայտնաբերվել:

Հաջողվել է պարզել, որ անանուն զանգը կատարվել է Նասիմինի շրջանի տաքսոֆոններից մեկից: Ներկայումս ոստիկանությունը պարզել է զանգի հեղինակի ինքնությունը եւ աշխատանքներ է իրականացնում նրան գտնելու ուղղությամբ: