Microsoft կորպորացիան ծրագրում է Windows 10 օպերացիոն համակարգի համար զանգվածային թարմացումը թողարկել այս տարվա հունիսին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Ubergizmo կայքը:
Թարմացումը, որը Redstone անվանումը կստանա, նախատեսված է համակարգիչների, սմարթֆոնների եւ Xbox-ի միջեւ փոխգործակցության համար:
Redstone 2 անվանումով երկրորդ թարմացումն ակնկալվում է 2017 թվականի գարնանը: Նշվում է, որ թարմացումների երկրորդ փուլում նոր ֆունկցիաներ կլինեն, որոնց մասին Windows-ն առայժմ ոչինչ չի նշում:





























