Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) ուղեծրի բարձրությունը մոտավորապես մեկ ու կես կմ-ով ավելացվել է  «Պրոգրես Մ-29Մ» բեռնատիեզերանավի շնորհիվ, հաղորդել են Թռիչքների կառավարման կենտրոնի   (ԹԿԿ) մամուլի ծառայությունից:

«ՄՏԿ-ի ուղեծրի բարձրության պլանային շտկումն ավարտված է», - ասել է ԹԿԿ-ի ներկայացուցիչը:

Նրա խոսքով, տիեզերանավի շարժիչները միացվել են Մոսկվայի ժամանակով մոտավորապես 07:15-ին: Դրանք մոտ 500 վայրկյան են աշխատել` կայանի ուղեծրի միջին բարձրությունն ավելացնելով մոտ մեկ ու կես կմ-ով` մինչեւ երկրագնդի մակերեւույթից 405 կմ բարձրություն, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Շտկումն իրականացվել է ՄՏԿ-ն «Սոյուզ ՏՄԱ-20Մ» կառավարվող տիեզերանավի հետ ծայրակցմանը նախապատրաստելու համար: «Սոյուզի» մեկարկը նշանակված է մարտի  19-ին: Հիմնական անձնակազմում են ռուսաստանցիներ Ալեքսեյ Օվչինինը եւ Օլեգ Սկրիպոչկան, ինչպես նաեւ ամերիկացի Ջեֆրի Ուիլյամսը: