Ստավրոպոլում տեղաբնակների եւ դաղստանցիների միջեւ ազգամիջյան զանգվածային բախումներ են տեղի ունեցել, ինչի հետեւանքով տուժել է ութ մարդ, ավելի քան 30-ը ձերբակալվել են։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին։
Քաղաքի սրճարաններից մեկի մոտ շուրջ 60 տեղաբնակներ եւ դաղստանցիներ են հավաքվել։ Լեզվակռիվ է սկսվել, իսկ մի քանի րոպե անց վիճաբանությանն են խառնվել 20 դիմակավոր մարդիկ։ Նրանք գազային ատրճանակներ են ունեցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Դեպքի վայրում ձերբակալվել է 36 մարդ։ Հարցաքննությունից հետո նրանց բաց են թողել։
Զանգվածային ծեծկռտուքի փաստով քրեական գործ է հարուցվել։




























