ԱՄՆ-ի ադրբեջանական համայնքը ԱՄՆ Սենատում լսումներից մեկ օր առաջ դիմել է սենատորներին՝ կոչ անելով աջակցել Մեթյու Բրայզայի թեկնածությանը` Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
Ադրբեջանական եւ թուրքական համայնքների ներկայացուցիչները մեծաթիվ նամակներ են հղել սենատորներին՝ Բրայզայի թեկնածությանն աջակցելու կոչով:
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, նամակների հեղինակները խնդրել են սենատորներին «արդարացի դիրքորոշում ցուցաբերել» հայկական լոբբիի եւ Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի «չհիմնավորված» բողոքի նկատմամբ որը նպատակ ունի փչացնել ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները:
Ադրբեջանցիները անհանգստություն են հայտնել դեսպանի նշանակման ձգգման կապակցությամբ:
Նշենք, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հերթական անգամ քննարկելու է Բրայզայի նշանակման հարցը սեպտեմբերի 21-ին:





























