Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանությունը բողոքի նոտա է ուղարկել այդ երկրի ԱԳՆ-ին՝ կապված դեսպանության շենքի մոտ կայանված դիվանագիտական առաքելության ավտոմեքենաների վրա հարձակման հետ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին տեղեկացրել է Ուկրաինայում ՌԴ դեսպանության մամուլի քարտուղար Օլեգ Գրիշինը:
«Մարտի 6-ի գիշերը բեյսբոլի մահակներով զինված անհայտ անձինք հարձակում են գործել Կիեւում Ռուսաստանի դեսպանատան հարեւանությամբ կայանված ավտոմեքեների վրա: Արդյունքում դիվանագիտական առաքելության երեք ավտոմեքենա է վնասվել: Միջադեպի առիթով դեսպանությունը բողոքի նոտա է ուղարկել Ուկրաինայի ԱԳՆ-ին»,- ասել է Գրիշինը:
Նրա խոսքով, «ակցիան մանրակրկիտ նախապատրաստվել ու լավ կազմակերպվել է»:
Դեպքի վայր ոստիկանություն է ժամանել, հարցաքննվել են ականատեսներն ու վկաները, «խուլիգանության» հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Այդ հոդվածով մինչեւ 4 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում:











