Վնասակար վիրուսն առաջին անգամ վնասել է Apple ընկերության  համակարգիչները, հայտնում է Reuters-ը։

KeRanger կոչվող ծրագիրը կոդավորում է վարակված համակարգիչների տվյալները, իսկ հետո օգտատիրոջը խնդրում է գումար վճարել թվային արժույթներով, որպեսզի ստանա նրա տվյալների էլեկտրոնային բանալին։ Այդպիսով՝ վիրուսը դարձել է առաջին վնասակար ծրագիրը, որը կարողացել է խոցել Apple ընկերության  համակարգիչները։ «Սա Apple-ի համակարգիչներն իրոք գործող ծրագրով վարակելու առաջին դեպքն է։ Նա կոդավորում է տվյալները եւ օգտատերերից գումար է պահանջում»,- ասել է Palo Alto Networks կիբերանվտանգության ընկերության տնօրեն Ռայն Օլսոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Անցյալ կիրակի ցանցահենները վնասակար ծրագրային ապահովումը տարածել էին  Transmission ծրագիրը ինտերնետ կայքում բեռնելու միջոցով, որը նախատեսված է տվյալները BitTorrent-ի միջոցով տվյալները փոխանցելու համար։ Համակարգչի  վրա տեղադրելուց հետո այն երեք օր սպասման ռեժիմում է գտնվում, իսկ հետո կոդավորում է օգտատիրոջ տվյալները։

Այս պահին վնասակար ծրագիրը կայքից հեռացվել է, եւ  օգտատերերը կարող են բեռնել Transmission-ի նոր տարբերակը, որը հեռացնում է համակարգչի վրա տեղադրած վիրուսը։