Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում մարտի 8-ի կապակցությամբ կանանց իրավունքների համար փողոց դուրս եկած կանայք ենթարկվել են ոստիկանության բռնություններին։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի նահանգապետարանն անհիման պատճառաբանություններով արգելել էր կանանց մարտի 8-ի կապակցությամբ իրենց իրավունքների համար երթ անել, սակայն կանայք հավաքվում են Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում։
Քադըքյոյում հավաքված կանանց դեմ դուրս են եկել ոստիկանները եւ հրահանգել հեռանալ, որից հետո բռնությամբ կանանց հեռացրել են ու օգտագործել ռետինե փամփուշտներ ու արցունքաբեր գազ։











