Հիվանդանոցում գտնվող Արմեն Ջիգարխանյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության։

«Նրան պալատ են տեղափոխել։ Վիճակը միջին ծանրության է»,- ասել են Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտի տեղեկատվական ծառայությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հիշեցնենք, որ մարտի 6-ին Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտի տեղեկատվական ծառայությունից հայտնել էին, որ Ջիգարխանյանի վիճակը գնահատվում է ծանր։