Facebook սոցիալական ցանցը կարող է դառնալ աշխարհում խոշորագույն վիրտուալ գերեզմանոցը, քանի որ մահացած օգտատերերի էջերը ավտոմատ կերպով չեն հեռացվում, հայտնում է The Daily Mail-ը։
Մասաչուսեթսի համալսարանի վիճակագրության դոկտոր Հիշիմ Սադիկին նախօրեին կարծիք էր հայտնել, որ ժամանակի ընթացքում Facebook-ը փաստացի կդառնա աշխարհում ամենամեծաքանակ վիրտուալ գերեզմանը։ Գիտնականի հաշվարկների համաձայն՝ 2098թ. Facebook-ում պաշտոնապես գրանցված կլինեն ավելի շատ մահացած մարդիկ, քան կենդանի։ Սադիկին ենթադրում է, որ ապագայում Facebook-ում դժվար հայտնվի մահացած օգտատերերի հաշիվները հեռացնող գործառույթ։ Այս պահին այդ սոցիալական ցանցում գրանցված է 1.58 մլրդ օգտատեր, որոնցից մոտ 970 հազարը 2016թ. վերջին մահացած կլինեն, փոխանցում է Svopi-ն։




























