Մեծ Բրիտանիայի Դորքինգ քաղաքում կայացել է կանանց ուսերին կրելու մրցաշար։ Մրցույթի մասնակիցները, առնվազն 50 կգ քաշով կենդանի բեռ շալակած, պետք է հաղթահարեն 380 մ բլրոտ  տարածություն։

Ժողովրդական ավանդության համաձայն՝ այս մարզաձեւը սկանդինավյան ծագում ունի եւ սերում է «հարեւան գյուղերից կանանց փախցնելու» ավանդույթից։

Մրցաշարի գլխավոր պարգեւը մեկ տակառ գարեջուրն է, որի քաշը պետք է հավասար լինի մինչեւ եզրագիծը հասցրած կնոջ քաշին։

Երկրորդ տարին անընդմեջ մրցաշարում հաղթանակ է տարել ամերիկացի զույգը, որն արդեն 7 տարի է՝ ապրում է Լոնդոնում։ Նրանք տարածությունը հաղթահարել են 1 ր 40 վայրկյանում՝ 7 վայրկյանով բարելավելով անցյալ տարվա ցուցանիշը, փոխանցում է Euronews-ը։