Արմավիրի մարզի Փարաքար գյուղում մարտի 7-ին հայր ու որդի Պետրոսյանները դանակահարվել են վիճաբանության ժամանակ: Այս մասին NEWS.am-ին ասաց Փարաքարի գյուղապետ Սամվել Վարդանյանը:
Գյուղապետը նշեց, որ իր տեղեկություններով, հայր ու որդի վիճաբանությանը պատահական են մասնակից դարձել, դանակահարվել, տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց վիճակը բավարար է:
Պետրոսյանները Փարաքար գյուղում վարձով են բնակվում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դանակահարություն է տեղի ունեցել, 44-ամյա Արմեն Պետրոսյանը եւ 19-ամյա Վարդան Պետրոսյանը տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:




























