Հանրապետության տարածքում մարտի 9-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան 2-7 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես  NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մարտի 9-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Այս գիշեր մայրաքաղաքում կլինի  +5+7, վաղը ցերեկը` +16+18 աստիճան:

Օդի ջերմաստիճանը շրջաններում՝

Շիրակում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +8+13,

Կոտայքում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +8+13,

Գեղարքունիքում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +8+13,

Լոռիում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +14+17,

Տավուշում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +15+20,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +8+13,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +15+18,

Արարատում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +16+19,

Արմավիրում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +16+19,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +8+13,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +16+19,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +17+20,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +9+14,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +12+16։