Քալիֆորնիայի Մոնթերեյ քաղաքում ճանապարհային ոստիկանը փրկել է երկու կանանց եւ երկու երեխաների, որոնց մեքենան բռնկվել էր ճանապարհին։

Քալիֆորնիայի ճանապարհային ոստիկանության սպա Քալեո Քլիսոլդը մարտի 7-ի առավոտյան պարեկում էր տարածքը, երբ նկատել է, որ հյուրանոցի մոտ մեքենա է կայանված, որից թանձր ծուխ է բարձրանում։ Ոստիկանը մոտեցել է մեքենային, բացել դռներն ու դուրս բերել երկու կանանց եւ երկու փոքրիկների։

Դեպքի վայր նաեւ հրշեջներ են եկել, որոնք մարել են շարժիչի հատվածում բռնկված հրդեհը, իսկ մեքենան քարշակել են վերանորոգման սրահ։ Խեղդվելուց փրկված կանանց խոսքով, եթե սպան չլիներ, անդառնալի հետեւանքներ կլինեին։