Ֆրանսիայում մեկնարկել է «սարսափելի ատամնաբույժի» դեմ դատաքննությունը։ Ժակոբյուսը կամ Մարկ վան Նիերոպը Ֆրանսիայից փախել էր 2013թ., այն բանից հետո, երբ հարյուրավոր հիվանդների անդամախեղել էր։ Նրան նաեւ մեղադրել են բժշկական ապահովագրության խարդախության մեջ, հայտնում է Euronews-ը։

120 անձինք, որոնք ստիպված էին տեւական ժամանակ բուժում անցնել Վան Նիերոպի ատամնաբուժական կաբինետ այցելելուց հետո, դատարանի վճռով տուժողներ են ճանաչվել։

2014 թվականին «սարսափելի ատամնաբույժը» ձերբակալվել էր Կանադայում եւ արտահանձնվել էր Ֆրանսիա։ Հինգ տարվա ընթացքում նրա կողմից տուժած անձանց թիվը հասնում է 3 հազարի։ Այժմ վան Նիերոպին սպառնում է ընդամենը 10 տարվա ազատազրկում եւ 150 հազար եվրո տուգանք։