ԱՄՆ Կոնգրեսի անդամները մտադիր են հասնել Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանմանը հերթական բալիստիկ հրթիռի փորձարկության պատճառով։ Այս մասին հայտնել է Կոնգրեսի խոսնակ Փոլ Ռայանը։
Reuters-ի տեղեկություններով՝ ամերիկացի օրենսդիրները կշարունակեն նոր պատժամիջոցներ պահանջել Թեհրանի դեմ այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը չի դադարել ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների դեմ սադրիչ գործողությունները։ Կոնգրեսի խոսնակը նշել է, որ Թեհրանի կողմից հերթական բալիստիկ հրթիռի փորձարկումը խախտում է միջազգային իրավունքը, փոխանցում է «ՌԻԱ ՆՈվոստի»-ն։
Հիշեցնենք, որ նախօրեին Իրանի ռազմատիեզերական ուժերը բալիստիկ հրթիռներ են արձակել սեփական արտադրության հիթիռների փորձարկումների եզրափակիչ փուլում; Փորձարկումներն անցել են Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի կազմի Ռազմատիեզերական ուժերը՝ «Ուժի եւ անվտանգության ցուցադրում՝ միասնականության, համակարծության, համաձայնության ու միասնական լեզվի ներքո» կարգախոսով: Իրանի տարբեր հատվածներից աձակվել են մեծ, միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ։
ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին իր հերթին մարտի 8-ին հայտնել էր, որ փորձարկումները չեն խախտում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բերված համաձայնությունները, սակայն խախտում են ՄԱԿ ԱԽ համար 2231 բանաձեւը։ Ընդ որում, նա նշել է, որ ԱՄՆ-ը չի կարող հաստատել Իրանի կողմից հրթիռ գործարկելու փաստը։
Նշենք, որ Իրանն ազատվել էր իր դեմ գործող պատժամիջոցների մեծ մասից այն բանից հետո, երբ հունվարի 16-ին ԱԷՄԳ-ը զեկույց էր ներկայացրել՝ հաստատելով, որ Թեհրանը կատարում է միջուկային ծրագրի շուրջ կնքած համաձայնության պայմանները։




























