Ռուսաստանից սպառազինություն գնելը կապ չունի Իրանի եւ «վեցնյակի» միջեւ ձեռք բերված համաձայնագրի հետ։ Այս մասին հայտնել է Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ Մասուդ Ջազայերին, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով Tasnim-ը։
«Ռուսաստանից նոր սպառազինություններ գնելը ոչ մի կերպ Թեհրանի եւ միջազգային տերությունների միջեւ ձեռք բերած համաձայնագրի խախտում չէ»,- ասել է նա։
Ջազայերին նաեւ հավելել է, որ ԱՄՆ իշխանությունները Իրանի կողմից իրենց շահերին չհամընկնող ցանկացած գործողություն որակում են որպես միջուկային ծրագրի մասին համաձայնագրի խախտում։





























