Իրանի ռազմատիեզերական ուժերը երկրորդ անգամ են փորձարկել իրենց բալիստիկ հրթիռները, հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը: Իրանական գործակալության տվյալներով, երկու հրթիռ է փորձարկվել:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Իրանի զինված ուժերը սեփական արտադրության հրթիռների փորձարկումների եզրափակիչ փուլում բալիստիկ հրթիռներ են արձակել: Ինչպես հայտնել է Իրանի ՌՏՈւ հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն, արձակվել են «Իրանի տարածքում մեծ, միջին ու փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ»,- փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին երեքշաբթի հայտնել է լրագրողներին, որ փորձարկումները չեն խախտում իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունները, սակայն խախտում են ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձեւը: