Ֆուտբոլի Տոգոյի հավաքականի մարզիչներից մեկը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման` Բահրեյնի հետ ընկերական խաղում Տոգոյի կեղծ հավաքական ներկայացնելու համար: Տոգոյի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել էր ՖԻՖԱ-ին` խնդրելով հետաքննել միջադեպը: Այսօր հրապարակվել են արդյունքները, հաղրորդում է A Bola-ն: Հայտնի է դարձել, որ Տոգոյի հավաքականի գլխավոր մարզչի օգնական Տշանիլե Բանան կեղծել է Տոգոյի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղար Կոձո Սալմանի ստորագրությունը եւ ընկերական հանդիպում անցկացնելու խնդրանքով նամակ է ուղարկել Բահրեյնի ֆուտբոլի ֆեդերացիային: Արդյունքում` հանդիպումը տեղի է ունեցել, իսկ Բահրեյնը հաղթել է 3:0 հաշվով: Սակայն արդեն խաղից հետո պարզվել է, որ Տոգոյի հավաքականի կազմում խաղադաշտ են դուրս եկել անհայտ ֆուտբոլիստներ, որոնք ոչ մի կապ չեն ունեցել աֆրիկյան թիմի իսկական կազմի հետ, հաղորդում է «Սպորտ-Էքսպրեսը»:
Հասանելի է
русский



























