Թբիլիսիում հայ եւ ադրբեջանցի կանայք մամուլի ասուլիս կտան` նվիրված խաղաղության միջազգային օրվան:

Մամուլի ասուլիսը կկայանա սեպտեմբերի 21-ին` ՄԱԿ-ի Ժնեւյան հիմնադրամի եւ բելգիացի սենատոր Դոմինիկ Տիլմայի աջակցությամբ: Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, մամուլի ասուլիսում կամփոփվեն են երկրորդ խաղաղ հանդիպման արդյունքները, որնց անցել են Վրաստանում` հայ եւ ադրբեջանցի կանանց կողմից ոչ պաշտոնական դիվանագիտության կիրառմամբ:

Նման առաջին հանդիպումը կայացել է մայիսի 4-5-ին Բրյուսելում:

Խաղաղ հանդիպումների շրջանակներում քննարկվում է հայ եւ ադրբեջանցի կանանց դերը ԼՂ խնդրի կարգավորման եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «Կանանց, խաղաղության եւ անվտանգության մասին» բանաձեւի իրականացման հարցում:

Այդ բանաձեւն ընդգծում է կանանց մասնակցության կարեւորությունը ԼՂ հարցի լուծման բոլոր փուլերում`  վստահության ձեռքբերման համար: Բանաձեւն ընդունվել է 2000-ի հոկտեմբերի 31-ին: