Google-ի արտադրության AlphaGo համակարգչային ծրագիրը գո խաղի աշխարհ չեմպիոն Լի Սեդոլի նկատմամբ հաղթանակ է տարել 5 խաղերից առաջինում, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը։
Արհեստական ինտելեկտի հաղթանակը կարեւոր է, քանի որ համակարգչի համար դժվար էր յուրացնել հնագույն չինական սեղանի խաղը, որտեղ խաղացողը հաճախ հույսը դնում է բնազդների վրա։
Նախկինում կարծիք կար, որ համակարգիչներին եւս 10 տարի է պետք, որպեսզի հավասար պայմաններում խաղան չեմպիոնների հետ։





























