«Ինտեկո» ընկերության ղեկավար եւ համատեղության կարգով Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի կին Ելենա Բատուրինան վստահ է, որ լրատվամիջոցների կողմից զանգվածային գրոհը Լուժկովի եւ նրա կնոջ նկատմամբ, սադրել է նախագահի աշխատակազմը: Բատուրինան դա կապում է 2012-ին սպասվող նախագահական ընտրությունների հետ: Այս մասին գործարար կինը հայտարարել է The New Times ամսագրին տված հարցազրույցում:
Ելենա Բատուրինայի կարծիքով, ՌԴ նախագահի աշխատակազմի աշխատակիցների անհանգստության պատճառը կարող է լինել այն, որ ընտրությունների շրջանում Մոսկվայի քաղաքապետը կարող է աջակցել վարչապետ Վլադիմիր Պուտինին, ոչ թե գործող նախագահ Մեդվեդեւին:
Միաժամանակ, «Ինտեկո»-ի ղեկավարը նշել է, որ Յուրի Լուժկովը չի պատրաստվում մասնակցել այդ ընտրություններին:
Բատուրինան մեկնաբանել է նաեւ HTB հեռուստաալիքով ցուցադրված «Սիրելի Ելենա Նիկոլաեւնա» ֆիլմը, որը պատմում է Բատուրինայի կյանքի եւ գործարանի բանվորից երկրի հարստագույն կնոջ դերին հասնելու ճանապարհի մասին: Նրա խոսքով, այդ ֆիլմի պատվիրատուն «Կրեմլի անանուն աղբյուրն է»: Իրենց ընտանիքի դեմ տեղեկատվական պատերազմը Բատուրինան համեմատել է ստալինյան շրջանում անանուն նամակների հետ:




























