Քրեական շրջանակներում «Դեդ Հասան» մականունով հայտնի Ասլան Ուսոյանի առողջական վիճակը երկու վիրահատություններից հետո մտավախությունների տեղիք չի տալիս:

«Բժիշկները նրա վիճակը գնահատում է միջին ծանրության, բայց կայուն: Դինամիկան եւ կանխատեսումը դրական է»,- հաղորդում է Argumenti.ru-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը:

«Ինտերֆաքսի» տվյալներով, ներկայումս «Դեդ Հասանը» գտնվում է Բոտկինի հիվանդանոցի հատուկ վերակենդանացման բաժիններից մեկում, որը պահպանվում է ինչպես հաստատության ներկայացուցիչների, այնպես էլ Ուսոյանի անձնական թիկնազորի կողմից:

Նշենք, որ Ուսոյանի վրա մահափորձ էր արել դիպուկահարը՝ կրակելով խլացուցիչով AKM-ով:

Հասանի մահափորձի պահը արձանագրել են տեսախցիկները: Դիպուկահարին 4 վայրկյան է պահանջվել կրակելու եւ հեռանալու համար՝ այդ ընթացքում 4 կրակոց արձակելով: