Այսօր՝ մարտի 9-ին, տեղական ժամանակով ժամը 16.13-ին (Գրինվիչի ժամանակով` 12.13-ին)  ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.120 եւ արեւելյան երկայնության 44.390 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան), օջախի 10 կմ խորությամբ եւ 2.7 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է քաղաք Ստեփանավանում եւ մոտակա բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: