ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 9-ին, կազմել է 490.73 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.03 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 538.18 դրամ (աճել է 0.18 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 698.21 դրամ (աճել է 4.80 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.79 դրամ (աճել է 0.10 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ 247.07 դրամ, ոսկի՝ 19,989.88 դրամ, պլատին՝ 15,856.22 դրամ։

Մարտի 9-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: