Ղրղըզստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին մասնակիցներից մեկը ուր-որ է կլքի ընտրական մրցավազքն` իր սիրային արկածների պատճառով: Եթե մինչեւ վերջերս «Աթա-Մեքեն» կուսակցության առաջնորդ Օմուրբեկ Թեքեբաեւին մեղադրում էին միայն փախուստի մեջ գտնվող նախագահ Ասկար Ակաեւին աջակցելու մեջ, ապա հիմա նրան բռնել են անկողնում սեքսուալ սադո-մազո փորձարկումներ կատարելիս:

Տեսանյութում, որը նկարահանել է ինքը` Օմուբեկ Տեքեբաեւը, ակնհայտ երեւում է, թե ինչպես  է պատգամավորը ակտիվորեն մեկնաբանում իր իսկ անկողնային տեսարանները, չսահմանափակելով իրեն արտահայտությունների մեջ, կիրառելով սադո-մազո տարրեր` զուգընկերուհու վզին գցելով իր գոտին:

Թեքեբաեւի սեքս-ստրկուհին եղել է երկրի ֆինանսների նախարարության աշխատակցուհի Բուբուսայրան, գրում է LifeNews-ը:

Փորձագետները եւ քաղաքագետները խոսում են այն մասին, որ «Աթա-Մեկենի» առաջնորդի նախընտրական խաղաքարտը խփվել է:

Այս սկանդալը ի հայտ է բերել եւս մեկ բիծ Թեքեբաեւի կենսագրությունում, որը նույնպես ինտիմ բնույթ ունի: Ինչ-որ ժամանակ հայրենի Ակման գյուղում ֆիզիկայի համեստ ուսուցիչ Թեքեբաեւը քրեորեն պատժելի արարք է թույլ տվել` գայթակղելով դպրոցի ուսուցչուհիներից մեկին` խոստանալով ամուսնանալ նրա հետ, սակայն հետո խոստումը չի կատարել:

Հիմա գործին խառնվել են խայտառակված Բուբուսայրայի հարազատները, ովքեր պնդում են, որ այդ ամենը տեղի է ունեցել ոչ թե Թեքեբաեւի կամ էքստրեմալ սեքսի հանդեպ իրենց դստեր սիրուց, այլ նրա կամքին հակառակ: Աղջկա հարազատները խոստանում են վրեժխնդիր լինել իրենց դստերը խայտառակելու համար: Ի դեպ, Թեքեբաեւի կյանքում էլի է նման դեպք գրանցվել, երբ նա աշակերտուհուն գայթակղելու համար արժանացել է պոմիդորներով հարվածների: