Սեպտեմբերի 20-ի կեսօրին Թել-Ավիվում Թուրքիայի դեսպանատունը ծրար է ստացել, որում սպիտակ փոշի է եղել: Դեսպանատան մոտ են ժամանել ոստիկանները, հրշեջները եւ վտանգավոր նյութերի մասնագետները:
Անցած շաբաթ նման ծրարներ էին ուղարկվել Շվեդիայի, Իսպանիայի եւ ԱՄՆ-ի դեսպանատներ, ինչի պատճառով այդ ներկայացուցչությունները փակվել էին: Ծրարներում բացի սպիտակ փոշուց նաեւ նամակներ էին եղել՝ սվաստիկայով եւ Իսրայելի կառավարության հասցեին սպառնալիքներով: Լաբորատոր ստուգումները սիբիրյան խոցի սպորներ չեն հայտնաբերել:




























