Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքի Աճառյան փողոցում հայտնաբերել և ոստիկանության ՔՀԳՎ բերման են ենթարկել Երեւանի բնակիչ 30-ամյա  Ռոբերտ Ջհանգիրյանին: Նա 2016թ. հունվարի 19-ից Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով՝ Խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմի):

Նա կալանավորվել է:

Մանրամասները ոստիկանության պատրաստած տեսանյութում: