ԱՄՆ-ն տեղյակ է Իրանի կողմից հերթական հրթիռային փորձարկում իրականացնելու մասին, իշխանությունները կդիտարկեն պատասխան քայլերի ձեռնարկման հարցը: Ըստ Reuters-ի, այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտոնյաներից մեկը:
«Մենք հետեւում ենք այդ ամենին (հրթիռների արձակումներին) եւ պատասխան գործողություններ կձեռնարկենք ինչպես ՄԱԿ-ի միջոցով, այնպես էլ միակողմ կարգով՝ կախված հանգամանքներից: Իհարկե, մենք դատապարտում ենք Իսրայելի դեմ բոլոր սպառնալիքները եւ սատարում ենք Իսրայելին իրեն պաշտպանելու մտադրության հարցում»,- պաշտոնյայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ Իրանը տարբեր դասի եւ հեռահարության հրթիռներ է արձակել: «Իրանի ռազմա-տիեզերական եւ հրթիռային ուժերի մասնակցությամբ զորավարժությունների ընթացքում երկրի տարբեր շրջաններում տեղակայված մեկնարկային կրիչներից հրթիռներ են արձակվել»,- գրել է Sepah News-ը:





























