«Վիմպելկոմ» ընկերությունը (ապրանքանիշը` «Բիլայն») սեպտեմբերի 20-ին հայտնել է ԱՊՀ երկրների տարածքում միջազգային ռոումինգ ծառայությունների սակագների նվազեցման մասին:
Սեպտեմբերի 30-ին «Բիլայնի» բաժանորդները ռոումինգի ծառայությունից կարող են օգտվել հատուկ զեղչային սակագներից Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղըզստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Ուկրաինայում:
Բոլոր մուտքային զանգերը կարժենան 1 դոլարից մի փոքր ավելի, իսկ ուղարկվող SMS հաղորդագրությունները` 0,3 դոլար:
Ընդհանուր առմամբ, զանգերի սակագները նվազել են 30 տոկոսով, իսկ SMS հաղորդագրությունների եւ բջջային ինտերնետի սակագները` համապատասխանաբար 50 եւ 60 տոկսով, հաղորդում է CNews-ը:




























