iPhone-ի սեփականատերերը դժգոհում են, որ 1970 թվականի հունվարի 1-ով թվագրված էլեկտրոնային նամակներ են ստանում: Այս մասին գրում է The Telegraph-ը: Նամակներում ոչինչ գրված չէ:
Lenta-ն հիշեցնում է, որ 2016 թվականի փետրվարին Reddit-ի օգտատերերը հաղորդեցին կարգավորման բաժնում համակարգային ամսաթվի փոփոխության օգնությամբ iPhone-ը կոտրելու հնարավորության մասին: Ամսաթիվը 1970 թվականի հունվարի 1-ի փոխելու եւ վերբեռնելու դեպքում սարքը կանգ է առնում լոգոյի ժամանակ եւ այլեւս չի միանում: Այդ խնդիրն ունեն բոլոր iPhone-ները, որոնք աշխատում են A7 եւ ավելի նոր պրոցեսորներով:
Փետրվարի 15-ին Apple ընկերությունը խոստացավ թերությունները վերացնել նոր iOS տարբերակում: Խնդրի առաջացման դեպքում սարքի օգտատերերին խորհուրդ տվեցին դիմել պաշտոնական սպասարկման կենտրոններ:





























