Ավստրիական Austrian Airlines ավիաընկերությունը հեռանում է վրացական շուկայից:
Ինչպես հաղորդում են ավիաընկերությունում, չվերթները դադարեցնելու պատճառը առեւտրային խնդիրն է: «Առեւտրային արդյունքները բավարար չէին»,- հայտարարում են ավիաընկերությունում:
Վերջին չվերթը Թբիլիսիից Վիեննա տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, հաղորդում է «Բիզնես Գրուզիան»:




























