10 օր առաջ ընդդիմադիր Հայոց Համազգային Շարժումը նամակ է ստացել Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների կուսակցությունից՝ LDR-ից, որը ներառում է 40 երկրների 56 կուսակցություններ: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Նրա խոսքով, տվյալ նամակով կազմակերպության ներկայացուցիչները պահանջել են Հայաստանի իշխանություններից արագ կարգով ազատ արձակել քաղբանտարկյալներին:
Մանուկյանը նաեւ տեղեկացրել է, որ օրեր առաջ նամակ է հղել Լիբերալների եւ դեմոկրատների դաշինքին (ALDE), որը Եվրախորհրդարանի իր մեծությամբ երրորդ խմբակցությունն է: Նամակում նշվել է փաստը, որ Հայաստանի իշխանությունները չեն կատարում ԵԽԽՎ բանաձեւերը, մասնավորապես քաղբանտարկյալների ազատ արձակման եւ մարտի 1-ի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: Նա ՀՀՇ անունից դիմել է դաշինքի առաջնորդ Աննա Բրասովին եւ Եվրախորհրդարանի լիբերալների խմբակցությամբ: «Ես նշել եմ, որ ՀՀՇ վարչության երեք անդամներ ներկայումս գտնվում են ազատազրկման մեջ»,- ասել է նա:
«Երկու օր առաջ ես նամակ եմ ստացել տիկին Բրասովից, որ խմբակցությունը, նաեւ ԵԽԽՎ-ում լիբերալների խումբը տեղեացված են մեր խնդիրների մասին եւ Հայաստանի ժողովրդավարացման գործըթնացի կողմնակիցն են: Նա նշել է, որ իմ նամակը եւս քննարկվելու է առաջիկա նիստում»,- ասել է Մանուկյանը:





























