Google ընկերությունը ներկայացրել է Android բջջային օպերացիոն համակարգի նոր տարբերակը, որը հասանելի է դեռեւս միայն այն մշակողների համար։ Ամենանկատելի փոփոխությունների թվում նշվում է իրական բազմախնդրության ի հայտ գալը, որը օգտատերերին թույլ կտա կիսված էկրանի վրա օգտվել միաժամանակ 2 հավելվածից։ Բացի այդ, համակարգը պաշտպանում է «նկարը նկարի մեջ» ռեժիմը, որը թույլ է տալիս տեսանյութը բացել առանձին պատուհանում։
Փոխվել է նաեւ ծանուցումների բաժինը։ Օգտատերերը կարող են նոր ծանուցումներին պատասխանել առանց մենյու բացելու։ Բացի այդ, մեկ հավելվածի ծանուցումները հնարավոր է եղել միավորել մեկ տեղում, փոխանցում է Gazeta-ն։
Համակարգի շնորհանդեսը կկայանա այս տարվա երրորդ եռամսյակում։





























