էլեկտրոնային տեխնիկայի գերմանական խոշորագույն արտադրող Siemens AG-ն մտադիր է մոտավորապես 2.5 հազար աշխատատեղ կրճատել, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal–ը:
Պարբերականը հայտնում է, որ ընկերությունը ստիպված է նման քայլերի գնալ, քանի որ հումքային ոլորտի հաճախորդների կողմից պահանջարկը նվազել է: Հիմնականում այդ կրճատումները անդրադառնալու են գերմանական գործարաների վրա, որտեղ աշխատանքից կհեռացվեն մոտավորապես 2 հազար աշխատակիցներ:
Ինչպես ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ, տվյալ միջոցառումն ուղղված է լինելու Եվրոպայում գործունեության համախմբմանն ու արտադրական հզորությունենրի օպտիմալացմանը՝ այս բարդ շուկայական իրավիճակի պայմաններում մրցունակության բարձրացման նպատակով:





























