Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել եւս մեկ ահաբեկչի նկատմամբ:
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, Ինտերպոլի միջոցով հետախուզման մեջ է ադրբեջանցի Հաֆիզ Ռամիզզադեն, ում ապարդյուն փնտրում են Բաքվի Սաբայիլի շրջանի իրավապահները:
Ռամիզզադեն արմատական կրոնական խմբավորման անդամ է եւ երկար ժամանակ ուսուցում է անցել Վրաստանի Պանկիսի կիրճում՝ ապօրինի զիված խմբավորումների կազմում: Նա ձերբակալվել է 2003թ. հունվարի 29-ին Վրաստանի իրավապահների կողմից: Նա պատիժը կրել է Ադրբեջանում, բայց մի քանի տարի անց ազատ է արձակվել:
Ռամիզզադեն մի քանի անգամ վարչական պատասխանատվության է ենթարկվել վահաբիստների հավաքներին մասնակցելու համար: Ենթադրվում է, որ նա միացել Հյուսիսային Կովկասի խմբավորումներին:





























