Սթիվ Չենը, YouTube -ի հիմնադիրներից մեկը, գործարկել է Nom սթրիմինգային պլատֆորմը, որտեղ օգտատերերն իրական ժամանակում զանազան կերակրատեսակներ են պատրաստում, հայտնում է Gazeta –ն՝վկայակոչելով TheNextWeb–ը:
Nom-ը Twitch-ի կամ Periscope –ի անալոգն է խոհարարների համար: Օգտատերերը կարող են հեռարձակումներ կազմակերպել ու իրական ժամանակում այս կամ այն կերակրատեսակը պատրաստել իսկ հանդիսատեսը կարող է շփվել հաղորդավարի հետ՝ ազդելով պատրաստման ընթացքի վրա: Nom -ի շնորհիվ աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդիկ կկարողանան իրար հետ կիսել իրենց խոհարարական հմտություններն ու փորձը:
Հեռարձամանը կարելի է հավելել նաեւ նախապես տեսագրված տեսագրություն, gif -անիմացիաներ, նաեւ մի քանի տեսախցիկ օգտագործել: Արդեն ավարտված «նոմքասթերը» ( հեռարձակումները) պահպանվում են, ու դրանք հետագայում նույնպես կարելիէ դիտել:
Պլատֆորմի մեկնարկի համար մոտավորապես 4.7 մլն դոլար է հավաքվել: Նախագծի իրականացմանը իրենց ներդրումներով աջակցել են կորեացի երգիչ PSY–ն, ամերիկացի երաժիշտ ու դերասան Ջարեդ Լեթոն, շեֆ խոհարար Քորի Լին ու ռեստորատոր Մին Ցայը:



























