Հանրապետության տարածքում մարտի 11-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատեւ անձրեւ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մարտի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի օրվա երկրոդ կեսին հնարավոր է կարճատեւ անձրեւ:
Այս գիշեր մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը` +16+18 աստիճան:
Օդի ջերմաստիճանը շրջաններում՝
Շիրակում՝ գիշերը` -4+1, ցերեկը` +9+12,
Կոտայքում՝ գիշերը` -4+1, ցերեկը` +9+12,
Գեղարքունիքում՝ գիշերը` -4+1, ցերեկը` +9+12,
Լոռիում՝ գիշերը` -2+2, ցերեկը` +14+16,
Տավուշում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +15+18,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -4+1, ցերեկը` +9+12,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +14+17,
Արարատում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +16+19,
Արմավիրում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +16+19,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -4+1, ցերեկը` +9+12,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +16+19,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +15+20,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +11+14,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +12+15։





























