ԱՊՀ երկրների «Կինոշոկ» 19-րդ փառատոնի փակման արարողությունը կայացել է սեպտեմբերի 19-ին Անապա քաղաքի ամառային դահլիճում: Փառատոնի հանդիսավոր փակման մասին հայտարարել են փառատոնի նախագահ Վիկտոր Մերեժկոն, փոխնախագահ եւ գլխավոր տնօրեն Իրինա Շեվչուկն ու Անապայի քաղաքապետ Տատյանա Եվսիկովան:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, ԱՊՀ երկրների համատեղ կինոնախագծերի մրցույթում առաջին մրցանակը եւ 400 հազար ռուբլին նվաճել է «Փարաջանով» ֆիլմը, որը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ուկրաինայի մինեմատոգրաֆիստների համատեղ աշխատանքն է: