Հայաստանը կարող է իր մարդկային կապիտալն արտահանել Իրան։ Այս մասին մարտի 10-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ԲՀԿ պատգամավոր, տնտեսագետՎարդան Բոստանջյանը։
Նրա խոսքով՝ Իրանը, որի դեմ պատժամիջոցների մեծ մասը չեղարկվել է, կարող է հետաքրքրված լինի Հայաստանի մտավոր կադրերով։ «Այսօր մենք նման հարեւան ունենք, ինչպիսին Իրանի Իսլամական Հանրապետությունն է։ Ինչու՞ մենք նրա հետ բանակցություններ չենք վարում համապատասխան ոլորտների շուրջ եւ քայլեր չենք ձեռնարկում մեր շահերի իրականացման համար»,- հարցադրում է արել Բոստանջյանը։





























